Թուրքիայի քրդաբնակ նահանգում արգելվել է քրդերեն թատերական ներկայացումը

  Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի համանուն քաղաքում իշխանություններն արգելել են բեմադրել քրդերեն լեզվով թատերական ներկայացում:

Դեկտեմբերի 5-ին քաղաքի հյուրանոցներից մեկի սրահում նախատեսված ներկայացման բեմադրությունն արգելելու համար նահանգապետարանը որպես հիմք է ներկայացրել զանգվածային միջոցառումների արգելանքի մասին որոշումը:

Հաղորդվում է, որ մերժում ստանալուց հետո ներկայացման կազմակերպիչները կրկին դիմել են նահանգապետարան՝ ապագայում ավելի հարմար ամսաթվով թույլտվություն ստանալու համար: Բայց այս անգամ էլ հյուրանոցի ղեկավարությունն է չեղարկել կազմակերպիչների հետ կնքած պայմանագիրը ու վերադարձրել նրանցից ստացած կանխավճարը: Հյուրանոցի ղեկավարությունը կազմակերպիչների բացատրության պահանջին ի պատասխան ասել է, որ չեն ցանկանում հակադրվել նահանգապետարանին:

ermenihaber.am