Թուրքիա մեկնող զբոսաշրջիկներն Անիի ավերակները կկարողանան շրջել էլեկտրական կառքով

 Զբոսաշրջիկների շրջայցն Անիի ավերակներ հեշտ ու հարմարավետ դարձնելու համար շահագործման է հանձնվել  էլեկտրական կառք (ֆայտոն)։ Հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Անիի ավերակները գրանցված ենք UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։

Ներկայիս Թուրքիայում գտնվող հայկական երբեմնի հոյակերտ այդ քաղաքում՝ Անիում, զբոսաշրջիկներն այսուհետև, էլեկտրական ֆայտոնով շրջելով շուրջ 100հա տարածք, հնարավորություն կունենան տեսնելու հայկական պատմամշակութային ժառանգության կոթողները։

Նշվում է, որ էլեկտրական կառքով շրջայցը տևում է 45 րոպե և այն նախատեսված է միաժամանակ 5 ուղևորի տեղափոխման համար։

 

ermenihaber.am