Թուրքիան կմշակի ռուսական «Ս-400»-ներին գերազանցող սեփական համակարգ

 Թուրքական Siper հակաօդային պաշտպանության համակարգը կկարողանա գերազանցել ռուսական հայտնի «Ս-400» զենիթահրթիռային համակարգը, հայտարարել է պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է Sabah-ը։

Դեմիրի խոսքով՝ Թուրքիան մոտենում է Siper հակաօդային պաշտպանության համակարգի մշակման ավարտին։ «Մենք հավատում ենք, որ այս համակարգը կհասնի «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգի մակարդակին կամ նույնիսկ կգերազանցի այն»,- ասել է նա։

Հոկտեմբերին Իսմայիլ Դեմիրը հայտարարեց, որ Թուրքիան առաջիկա մի քանի տարիներին կմշակի ռուսական «Ս-400» «Տրիումֆ» համակարգի սեփական անալոգը։

«Այժմ մենք ունենք HİSAR A+  եւ HİSAR O+ հակաօդային պաշտպանության համակարգերը՝ մինչեւ 20 կիլոմետր հեռահարությամբ։ Մենք հակաօդային պաշտպանության համալիր կստեղծենք՝ մինչեւ 100 կիլոմետր հեռահարությամբ։ Դրանից հետո մենք կարդիականացնենք այդ ցուցանիշները SİPER համակարգում։ Մենք աստիճանաբար անցնում ենք «Ս-400»-ի անալոգի մշակմանը»,- ասել է նա։

 

ermenihaber.am