Flyone Armenia-ի օդանավը ժամանեց Հայաստան. առաջին չվերթը՝ Երևան – Մոսկվա

  2021 թ. դեկտեմբերի 10-ին FLYONE ARMENIA-ի A320 օդանավը ժամանել է Զվարթնոց օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։ Երևան — Մոսկվա երթուղով առաջին չվերթը դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան կիրականացվի դեկտեմբերի 15-ին։

Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Չվերթը կիրականացվի հետևյալ չվացուցակով.

Մեկնում. Երևան EVN 07:00 → Ժամանում․ Մոսկվա VKO 08:50

FLYONE-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշեց. «Դեպի Մոսկվա կանոնավոր, ուղիղ չվերթների սկիզբը առանձնահատուկ նշանակություն ունի FLYONE ARMENIA-ի ուղևորների համար: Այժմ նրանք կարող են ավելի հաճախ այցելել Ռուսաստանում գտնվող իրենց հարազատներին, ընկերներին կամ ուղղակի զբոսաշրջային, աշխատանքային նպատակներով այցեր կատարել։ Դա հնարավոր դարձավ նաև ավիատոմսերի մատչելի գների շնորհիվ, որոնք սկսում են 39 եվրոյից»։

Բոլոր տոմսերը, այդ թվում՝ հավելյալ ծառայությունները, հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև՝ գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

FLYONE ARMENIA ընկերության մասին FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Թեհրանը, Լիոնը, Թբիլիսին, Կրասնոդարը, Ստամբուլը և Թել Ավիվը: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը: FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:

FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում: