Երևանում դեկտեմբերի 13-ի առավոտից որոշ ավտոբուսներ երթուղի դուրս չեն եկել: Թե որ համարների երթուղիները սպասարկող ավտոբուսներն են և ինչ պատճառով, «Արմենպրես»-ը փորձեց տեղեկություն ստանալ Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ տեղյակ են, ճշտում են տեղեկատվությունը, հնարավորինս արագ ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդեն:
«Գիտեմ, որ ինչ-որ սաբոտաժ կամ բոյկոտի նման բան կա, ավելի մանրամասն տեղեկություն կփոխանցենք ճշտելուց հետո»,-ասաց խոսնակը: