Դանակահարություն Երևանում. «ՍԱՍ» սուպերմարկետի 24-ամյա աշխատակիցը կրծքավանդակի ձախ մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Թիվ 1 համալսարանական  հիվանդանոց  է տեղափոխվել  24-ամյա մի տղա, ով վնասվածք է ստացել  կրծքավանդակի ձախ հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկների շնորհիվ հնարավոր եղել նրա կյանքը փրկել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության  կենտրոնական  բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ  վիրավորը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակից, 24-ամյա Նարեկ Բ.-ն է, ում դանակի 2 հարված է պատճառվել: Այս պաին պարզվում է,  թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ով կամ ովքեր են եղել տուժածի հետ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

shamshyan.com