«Ադրբեջանական երկաթուղիներ» ԲԲԸ-ն նախատեսում է ապագայում երկաթուղի կառուցել Բարդայից դեպի Աղդամ, իսկ հետո այն ճյուղավորել դեպի Ստեփանակերտ: Այդպիսի ծրագրերի մասին խոսել է ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը:
Գուրբանովը նաև նշել է, որ աշխատանքներ են տարվում դեպի Շուշի երկաթուղի կառուցելու ուղղությամբ:
«Ես չեմ կարող ասել, թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները: Դրանք կսկսվեն, երբ որոշում կայացվի»,- ասել է նա:
Գուրբանովի խոսքով՝ այս պահին նախագծման աշխատանքներ են տարվում Նախիջևանն Ադրբեջանին կապող երկաթուղու շուրջ: Եվ քանի որ երկաթուղու այդ հատվածը պետք է անցնի Հայաստանի տարածքով, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում: