Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները չեն ներկայացել ԱԺ արտահերթ նիստին

   ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ է հրավիրվել «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը ընդունելու օրակարգով: Այն նախաձեռնել են ընդդիմադիր խմբակցությունները։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին ներկայացել։ Գրանցվել էր 30  պատգամավոր, քվորում չկար։

Նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, նա ընդմիջում հայտարարեց։