Խոշոր ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը BMW-ով բախվել է կանգառին, ծառին և էլեկտրասյանը.

  Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Մարկ Մ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի 4-րդ էլեկտրասյան մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառին, ապա ծառին և էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մարկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ  1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի  4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամ :

shamshyan.com