Երևանում 27-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել մոր ձեռքը բռնած և փողոցը չթույլատրելի հատվածով անցնող երեխային. shamshyan

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10–ի սահմաններում  Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուբեն Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով  Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի  1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված երեխային, ով մոտ 10  տարեկան է, տեղափոխեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որից հետո  վարորդը կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն: 

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

 

shamshyan.com