Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում այսօր կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Աբովյանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ըստ ստացած ձայների արդյուքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր քվեների 46,28 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 36,65 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11,93 տոկոսը և «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը՝ 5,12 տոկոսը:
Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն կունենա 13 ավագանու անդամ, ՔՊ-ը՝ 10, «Հանրապետություն»-ը՝ 3, ՀՅԴ-ը՝ 1:
Նշենք, որ ԲՀԿ-ին ընդամենը մեկ մանդատ էր պակասում համայնքապետի պաշտոնը ստանձնելու համար. կուսակցությունը պետք է ստանար 14 մանդատ:
Այդ մեկ ձայնն այսօր ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ-ին ապահովեց ՀՅԴ-ը, որի ավագանու անդամ Արման Մեղրյանը կողմ քվեարկեց Բաբայանի թեկնածությանը: Պավել Ցուգունյանը ստացավ 12 քվե: «Հանրապետություն» կուսակցության 2 ավագանու անդամներ կողմ քվեարկեցին նրա առաջադրմանը: Կուսակցության մեկ ավագանու անդամ էլ իր քվեն թեկնածուներից և ոչ մեկին չտվեց:
armtimes.com