Ամուլսարի վերագործարկումից հետո ընկերությունը պետական բյուջե մեծ գումարներ կփոխանցի. «Լիդիան Արմենիայի» հայտարարությունը

  Հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության ստանձնած պարտավորությանը` «Լիդիան Արմենիան» ներկայացնում է 2021թ. ընթացքում հողի վարձակալության դիմաց Ամուլսարի հարակից խոշորացված համայնքների (Ջերմուկ, Զառիթափ, Գորայք) բյուջեներ կատարած վճարումները:

2021թ. ընկերությունը Ջերմուկ (Գնդեվազ) համայնքին վճարվել է 362 869 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Զառիթափ (Սարավան) համայնքին` 238 867 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Գորայք համայնքին` 225 640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Ընդհանուր 3 համայնքներին միասին 2021թ. «Լիդիան Արմենիան» վճարել է 827 376 ԱՄՆ դոլար, իսկ 2008թ.-ից սկսած` ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար:

Չնայած վերջին 3,5 տարվա ընթացքում Ամուլսարի ծրագրի շուրջ տիրող իրավիճակի հետևանքով «Լիդիան Արմենիան» փաստացի ի վիճակի չի եղել իրականացնել գործունեություն, ընկերությունը միևնույն է բարեխղճորեն կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Ավելին նույնիսկ այս պայմաններում 2021թ. 9 ամիսների կտրվածքով «Լիդիան Արմենիան» նաև եղել է Հայաստանի 27-րդ խոշոր հարկատուն` պետական բյուջե վճարելով 8 մլն 450 հազ. ԱՄՆ դոլար հարկ:

 

Վստահ ենք, որ Ամուլսարի ծրագրի վերագործարկումից հետո ընկերության կողմից դրամական հոսքերը տեղական և պետական բյուջեներ բազմակի անգամ աճելու են: Սա բնականաբար իր դրական ազդեցությունն է ունենալու մեր երկրի և հատկապես Ամուլսարի հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա: