Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյա էջում գրել է․
Այսօր Վարչապետի որոշմամբ ազատվել եմ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Ազատման որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն, զուտ աշխատանքային պատճառներով։ Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և քաղաքական թիմի անդամ, շարունակելու եմ աջակցել կառավարության ծրագրի իրականացմանը։
Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին նախարարի տեղակալի պաշտոնն ինձ վստահելու համար։