Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտածում են անցկացնել Թուրքիայում:
Պակիստանում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության նիստից հետո Չավուշօղլուն լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումից, ինչպես նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Թուրք նախարարը նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի քննարկել են Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը, նաև մտքեր փոխանակել Մոսկվայում անցկացված «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հանդիպման և վերջին զարգացումների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտածում են անցկացնել Թուրքիայում և հավատում են, որ դրան Վրաստանն էլ կմասնակցի:
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խոսելիս՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Գիտեք, որ մեջլիսում հայտարարել էի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, Հայաստան էլ իր ներկայացուցիչն է նշանակել: Որոշ ավիաընկերություններ դիմել էին չվերթների համար, դրանց մի մասը կբավարարենք: Այս հարցերի շուրջ էլ ենք խորհրդակցել: Ինչպես ասել եմ միշտ, տարածաշրջանային հարցերում՝ մասնավորապես Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ միասին ենք խորհրդակցում, միասին ենք որոշումներ կայացնում»:
ermenihaber.am