Պետք չէ տարածաշրջանից դուրս երկրներին խնդրել, որ որոշեն մեր ճակատագիրը․ Իրանի ԱԳՆ

  Տարածաշրջանի երկրները կարող են լուծել իրենց խնդիրները. այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Դրսի միջամտության կարիք չկա. պետք չէ տարածաշրջանից դուրս երկրներին խնդրել, որ որոշեն մեր ճակատագիրը և լուծեն մեր խնդիրները։ Նրանց համար մեր տարածաշրջանում տեղ չի կարող լինել։ Տարածաշրջանի երկրներն ունեն անհրաժեշտ կամք խնդիրը լուծելու համար»,- ասել է նախարարը: