Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիվանագիտական կորպուսի աշխատակիցների համաժողովում խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին:
«Մեզ համար չափազանց կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։ Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Գործընթացները, իհարկե, շատ հետաքրքիր են մեզ համար»,-նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
Խոսելով տարածաշրջանի երկրների հետ սերտ հարաբերությունների և բարձր մակարդակի այցերի մասին՝ նա նաև ասել է. «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել երկխոսությունը և Վրաստանի միջոնդրությամբ վերականգնել ու ամրապնդել վստահությունը հարևանների միջև։ Ես շատ լավ, անմիջական բարեկամական հարաբերություններ ունեմ երկու երկրների ղեկավարների՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ»։
Այս տարի Վրաստանի վարչապետը չորս պաշտոնական հանդիպում եմ ունեցել, երկու անգամ եղել եմ Ադրբեջանում, երկու անգամ եղել եմ Հայաստանում։
«Երկու անգամ էլ մեզ մոտ է եղել Հայաստանի վարչապետը։ Ունեցել եմ բազմաթիվ շփումներ երկու երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ հեռախոսով։ Ես շատ հաջող հանդիպում ունեցա նաև Թուրքիայում, մեզ ամենաբարձր մակարդակով ընդունեց նախագահ Էրդողանը և շատ արդյունավետ քայլեր ենք արել այս ուղղությամբ»,-ասել է Ղարիբաշվիլին։