Քաղաքի կառավարման գործիքակազմի թվայնացումը և այդ մոդելի տեղափոխումը Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) հարթակի վրա ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ կազմում ձևավորվել է նոր բաժին:
Համայնքային երկու՝ «Երևաննախագիծ» և «Քաղաքաշինություն» ընկերություններն այժմ նախապատրաստական աշխատանքներ են տանում նոր ռազմավարական փաստաթղթի ձևավորման նպատակով: Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու հարաճուն զարգացումը:
«Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն, որը զբաղվում է գեոդեզիայիկան աշխատանքներով (տարածքների չափագրում գլոբալ դիրքավորման համակագի (GPS) միջոցով, հողամասերի հատակագծերի թողարկմամբ ու մի շարք այլ գործառույթներով ապահովվել է չափագրման նորագույն տեխնոլոգիաներով համալրված սարքավորումներով, ինչը կնպաստի իրականացվող աշխատանքների առավել ճշգրտությանը, պատվերների կատարման ժամկետների կրճատմանը, տարածական պլանավորման հիմք հանդիսացող ելակետային տվյալների կուտակման արդյունավետ կազմակերպմանը ու քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: