Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը հասել է վտանգավոր աստիճանի, նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում լարվածությունը հասել է վտանգավոր մակարդակի: Թուրքիան չի անտեսի Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունները միայն Ռուսաստանի հետ իր ընդարձակ հարաբերությունների պատճառով»,- ասել է թուրք նախարարը և հավելել, որ Անկարան, չնայած Մոսկվայի հետ ունեցած կապերին, չի կարողանա անտեսել Կիևի հետ ջերմ հարաբերությունները այն դեպքում, եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմ սկսվի։
«Նման բարդ հավասարումներ լուծելիս մենք անում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր ազգային անվտանգության համար, դժվար գործ է, բայց դիվանագիտությունը դրա համար է»,-հավելել է Չավուշօղլուն։