Ուկրաինան սկսել է Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Մենք ընդլայնում ենք համագործակցությունը Թուրքիայի հետ։ Ամեն ինչ սկսվեց Bayraktar-ների մատակարարումներից, իսկ այժմ դրանց արտադրությունն արդեն սկսվել է Ուկրաինայում»,- նշել է Երմակը:
Վերջինիս խոսքով՝ Կիևն Արևմտյան գործընկերների աջակցությամբ այլ մեծածվալ նախագծեր էլ է իրականացնում: Այս համատեքստում Երմակը հայտնել է Միացյալ Թագավորության հետ 2.2 մլրդ դոլարանոց և Ֆրանսիայի հետ 1.3 մլրդ եվրո արժողությամբ սպառազինության ձեռքբերման պայմանագրերի մասին: