Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է համակենտրոնացումների 3 խոշոր գործարք՝ հայտնելով, որ բենզինի շուկայում մոտ ժամանակներս նոր խաղացող է հայտնվելու:
«Մյուս գործարքը վերաբերում է Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատին, որի շուրջ 60 տոկոս փայաբաժին ձեռքբերում իրականացվել է ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերության» կողմից: Սա հանքարդյունաբերության ոլորտում այս տարվա ամենախոշոր գործարքն է եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց Գևորգյանը:
Երրորդ խոշոր գործարքը հեռահաղորդակցության ոլորտում է: Rostelecom ընկերության բաժնետոմսերը ձեռք է բերվել ՀԷՑ-ի և ֆիզիկական անձի կողմից:
Անդրադառնալով հանրությանը հետաքրքրող վարույթների վիճակագրությանը՝ Գևորգյանն ասաց, որ տարվա ընթացքում քննվել է հակամրցակցային համաձայնությունների երկու գործ, գերիշխող դիրքի չարաշահումների 15 վարույթ, համակենտրոնացման հայտարարագրումների քանակն աճել է՝ դառնալով 25, չհայտարարագրված համակենտրոնացումների հարցով 11 վարույթ է հարուցվել: