Նոր տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ էին Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար: Երեկ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ սկիզբ են առել բողոքի զանգվածային ցույցեր՝ ուղեկցվող անկարգություններով ու ծեծկռտուքներով:
Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագրեր է ստորագրել Ալմաթիում և Մանգիստաու շրջանում հունվարի 5-ից 19-ը արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ այնտեղ անկարգությունների վերածված ցույցերի պատճառով հասարակական անվտանգությունն ապահովելու համար:
Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում այն բանից հետո, երբ հեղուկ գազի գինը կրկնապատկվել է՝ դառնալով մինչև 120 տենգե մեկ լիտրի դիմաց։ Նախ՝ Մանգիստաու շրջանում են սկսել ընդվզել, ապա նրանց են միացել այլ շրջաններ, իսկ երեկ գիշեր արդեն ցույցերն ընդգրկել են գրեթե ամբողջ երկիրը:
Ամենաշատ հանրահավաքներն անցկացվել են Ակտաուում, Ժանաոզենում և Ատիրաուում։ Ալմա-Աթայում փակվել է Հանրապետության հրապարակը: Ակտիվիստները խարույկներ են վառել, հարձակումներ են եղել ոստիկանների վրա, կան ձերբակալվածներ:
Միաժամանակ, կառավարական հանձնաժողովի անդամները Ակտաու քաղաքում ցուցարարների հետ հանդիպմանը պայմանավորվել են, որ հեղուկ գազի արժեքը կնվազի մինչև 50 տենգե մեկ լիտրի համար, որը կազմում է մոտ 9 ռուբլի (այդ արժեքն է եղել մոտ մեկ տարի առաջ)։
Իսկ մինչ այդ, Ալմաթիում ցուցարարը ծեծել էեն ոստիկանության մեկ աշխատակցի, ջարդուփշուր են արել ոստիկանական մեքենաները։ Ոստիկանությունը լուսաաղմկային նռնակներ է օգտագործել։
Ալմաթիի ոստիկանությունը հրապարակից դուրս է մղել հանրահավաքի մասնակիցներին։ Համացանցում հայտնվելէ հանրահավաքի և Ալմաթիի բախումների տեսանյութը։
Զանգվածային ցույցերի հետ կապված Ալմաթիում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը նախատեսում է քաղաքից մուտքի և ելքի սահմանափակումներ մտցնել:
«Ալմաթի քաղաքում սահմանել ազատ տեղաշարժի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների սահմանափակ մուտքը Ալմաթի քաղաք, ինչպես նաև ելքը դրանից»,- ասվում է հրամանագրի տեքստում։
Բացի այդ, հրամանագրով կարգադրվել է «ապահովել ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերի ստուգումը, անձնական խուզարկությունը, նրանց հետ ունեցած իրերի և տրանսպորտային միջոցների զննում»։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ավելի ուշ հրամանագիր է ստորագրել հանրապետության կառավարության հրաժարականի մասին. Ժամանակավոր վարչապետ է նշանակվել առաջին փոխվարչապետ Ալիխան Սմաիլովը։
«Ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը։ Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես վստահել Սմաիլով Ալիխան Ասխանովիչին»,– ասված է հրամանագրի տեքստում։
Փաստաթղթով կառավարության անդամներին հանձնարարվում է շարունակել կատարել իրենց պարտականությունները մինչև կաբինետի նոր կազմի հաստատումը։
2019 թվականի փետրվարի 25-ից Ղազախստանի կառավարությունը գլխավորում էր Ասկար Մամինը։
Նաև, նախագահի մամուլի ծառայության Twitter-ի էջում հրապարակված տեղեկության համաձայն, Մուրատ Նուրթլեուն, ով Տոկաևի վարչակազմի ղեկավարի տեղակալն է, նշանակվել է Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
Նախագահը նոր պետքարտուղարի պաշտոնում նշանակել է նաև իր օգնական Երլան Կարինին։ Միաժամանակ Տոկաևը պաշտոնանկ է արել պետքարտուղար Կրիմբեկ Կուշերբաևին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի սեպտեմբերից։
Սահմանադրության համաձայն՝ պետքարտուղարը նախագահի համար առաջարկներ է մշակում ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ. ներկայացնում է պետության ղեկավարի շահերը խորհրդարանի և նրա պալատների, պետական այլ մարմինների, հասարակական միավորումների հետ հարաբերություններում, ինչպես նաև միջազգային հարաբերություններում:
Բացի այդ, պետքարտուղարը համակարգում է գործունեությունը սոցիալական և հումանիտար ոլորտի, պետության ղեկավարին կից խորհրդատվական և խորհրդատվական մարմինների՝ Հակակոռուպցիոն հանձնաժողովի, Պետական պարգևատրումների հանձնաժողովի, Քաղաքացիության հարցերի վերաբերյալ:
Դրա հետ մեկտեղ պետքարտուղարն ընդունում է հավատարմագրերը Ղազախստանում միաժամանակ հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններից։