Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Աբովյան քաղաքի Տիեզերագնացների խաչմերուկի սկզբնամասում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Արմեն Ս.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված, Երևանի բնակիչ, 46-ամյա Թագուհի Ն.-ին պատկանող Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Սիփան Ս.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենաներին: Բախման հետևանքով Opel-ն էլ հարվածել է փողոցում կանգնած Սիփան Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com