Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 10-ին, հրամանագիր է ստորագրելԶինված ուժերի հլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:
Համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»:
Հիշեցնենք, որ վերջինս նախագահի հրամանագրով՝ 2021 թվականի օգոստոսի 9-ին ազատվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: