Ադրբեջանի «Թուրան» կուսակցության նախագահ Ջահանդար Բայօղլուն կոչ է արել ազատել բոլոր ռուսամետ պաշտոնյաներին, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ երկիրը պետք է նման քայլի դիմի, որպեսզի իրեն ապահովագրի արտաքին ազդեցությունից։ Քաղաքական գործչի կարծիքով անհրաժեշտ է վերահսկողության տակ վերցնել ոչ միայն ռուսամետ պաշտոնյաներին ու պատգամավորներին, այլև հասարակական կազմակերպությունների ղեկավարներին։ Բայօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել անգամ ցրել Միլլի Մեջլիսը։ Կուսակցության ղեկավարը նշել է, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը չգնա վճռական քայլերի, երկրում կարող է կրկնվել Ղազախստանի իրադարձությունների սցենարը։ Ըստ Բայօղլուի՝ ռուսամետ ուժերը ներթափանցել են ներքին գործերի նախարարություն, պետանվտանգության ծառայություն, պաշտպանության նախարարության կառույցներ։ Նա նաև կոչ է արել որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել ադրբեջանական բանակի անցումը թուրքական բանակի մոդելին։ Հավելենք, որ պաշտոնական Բաքուն դեռ որևէ կերպ չի արձագանքնել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Էմմա Չոբանյան