Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ խորհրդարանի հրապարակում, 2017-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ «Սպանեք Էրդողանին» գրությամբ պաստառը բռնած 4 անձանց նկատմամբ դատավարություն սկսելու որոշում է կայացվել:
Նշվում է, որ Բեռնի դատախազությունը 2021-ին պատիժ էր նշանակել տվյալ անձանց համար, սակայն պաստառը պատրաստած և մամուլում «ձախ ակտիվիստներ» ներկայացած անձինք բողոքարկել են վճիռը, ինչի արդյունքում դատավարություն անցկացնելու որոշում է կայացվել:
Հաղորդվում է, որ «հրապարակայնորեն հանցագործության կամ բռնության դրդելու» մեղադրանքով դատապարտվող ցուցարարները մեղավոր ճանաչվելու դեպքում կարող են դատապարտվել 3-ական տարվա ազատազրկման: Այս գործով ավելի վաղ հետաքննություն էր սկսվել նաև Ստամբուլի դատախազությունում: