Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության իշխանություններին զայրացրել է Կիպրոսի (հունական մասի) ղեկավարության որոշումը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Կիպրոսի իշխանությունները թույլատրել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (PYD) ներկայացչություն բացել Կիպրոսում, այն դեպքում, երբ PYD-ն Թուրքիայում և Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում համարվում է ահաբեկչական կառույց:
Թեմայի շուրջ խոսել է ինքնահռչակ հանրապետության այսպես կոչված արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուն: Վերջինս կոշտ քննադատություններ է հնչեցրել հունական կողմի որոշման առնչությամբ:
Նա, սպառնացել է Կիպրոսի (հունական) ղեկավարությանը, ասելով.
«Թող իրենք մտածեն իրենց գլխի գալիքի մասին»: