Հայաստանում Պարեկային ծառայության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել մի շարք պաշտոնյաներ:
Այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաները, նրանց ընտանիքի անդամները ենթարկվեն պատասխանատվության: Ոստիկանության պետից ներողություն խնդրելով, ասեմ, որ ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: Համապատասխան տուգանքը վճարվել է»,-ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վերջին 7 ամիսների ընթացքում Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները՝ գործունեությունը գնահատելով դրական: