Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։ Նա հայտնել է, որ իր հետ տարածաշրջան կայցելեն եվրոպացի այլ պաշտոնյաներ, մասնավորապես, ֆրանսիացի դիվանագետներ, այդ թվում՝ Կիպրոսում և Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնը․ «Մենք անհամբեր սպասում ենք բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ առաջիկա օրերին», — գրել է Տոյվո Կլաարը։