Ավստրալիայի իշխանությունները երկրի քաղաքացիներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց, իսկ այնտեղ գտնվող ավստրալացիներին կոչ են արել հնարավորինս շուտ հեռանալ Ուկրաինայից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հյուպատոսական ծառայությունները և հյուպատոսական օգնություն տրամադրելու մեր հնարավորությունները կարող են սահմանափակվել երկրում տիրող իրավիճակի պատճառով: Ավստրալացիները, ովքեր որոշում են մնալ Ուկրաինայում, պետք է վերանայեն իրենց ծրագրերը անձնական անվտանգության առումով, պատրաստ լինեն տեղում անվտանգ ապաստան գտնել, եթե անհրաժեշտ լինի, լինել իրազեկված և գրանցվել արտաքին գործերի և առևտրի նախարարությունում», – ասվում է Ավստրալիայի կառավարության հայտարարության մեջ:
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սկսել են Ուկրաինայում իրենց դեսպանատների որոշ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տարհանումը։