Թուրքիան ստորագրել է ուկրաինական շարժիչներով «Բայրաքթարի» արտահանման առաջին պայմանագիրը

  Թուրքիան ստորագրել է «Բայրաքթար Աքինջի» մարտական ​​անօդաչու թռչող սարքերի արտահանման առաջին պայմանագիրը, որոնց շարժիչները, ինչպես հայտարարել են Կիևում, մատակարարելու է Ուկրաինան։ Այդ մասին հայտարարել է արտադրող Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը, փոխանցում է Anadolu.ru-ն։

Անցյալ տարվա նոյեմբերի 12-ին Ուկրաինայի արտգործնախարար Դիմիտրո  Կուլեբան հայտարարեց, որ երկրի երկու ընկերություններ՝ «Իվչենկո-Պրոգրես»-ը և «Մոտոր Սիչ»-ը պայմանագրեր են ստորագրել թուրքական անօդաչու թռչող սարքերի շարժիչների մատակարարման վերաբերյալ։

Ուկրաինական «Իվչենկո-Պրոգրես» ձեռնարկության մշակած տուրբոպտուտակային շարժիչներով «Բայրաքթար Ակինջին» առաջին անգամ փորձարկվել է 2020 թվականի ամռանը։ Թռչող սարքի թևերի բացվածքը 20 մետր է, երկարությունը՝ 12,3 մետր։ Թռիչքի առավելագույն քաշը 5,5 հազար կիլոգրամ է, oգտակար բեռը` 1,35 հազար կիլոգրամ։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 12 կիլոմետր է, աշխատանքայինը՝ 9 կիլոմետր։ Թռիչքի տևողությունը 24 ժամից ավելի է։

1lurer.am