Մեծ Բրիտանիան սկսել է Ուկրաինայից տարհանել իր դեսպանատան աշխատակիցների մի մասին։ Այս որոշումն ընդունվել է Ուկրաինա- Ռուսաստանի մոտալուտ ռազմական ներխուժման մասին լուրերի ֆոնին, գրում է BBC-ն։
«Դեսպանատան որոշ աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամները դուրս են բերվում Կիևից՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի: Բրիտանական դեսպանատունը մնում է բաց և կշարունակի իրականացնել հիմնական աշխատանքները», — ասվում է դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ:
«Իհարկե, մենք Կիևում մեր դեսպանատունը տարհանելու ծրագրեր ունենք, բայց այս պահին դրանք դեռ չենք իրականացրել, քանի որ հենց հիմա մեզ անհրաժեշտ է ամբողջ ուժով վերահսկել այնտեղ տիրող իրավիճակը»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան սկսել է իր դիվանագետների ու նրանց ընտանիքների տարհանումն Ուկրաինայից: