Պայթյուն և փլուզում Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. shamshyan

  Այսօր՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 09:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում՝ «Բոռա» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող տներից մեկում, պայթյուն է տեղի ունեցել և ըստ տեղեկությունների, կա վիրավոր քաղաքացի:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Տիչինայի փողոցի թիվ 134 տանից Այրվածքաբանության ազգային կենտրոն են տեղափոխել 79-ամյա Վրեժ Թ.-ին:   Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:   Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ:   Պարզվել է, որ գազի խողովակաշարի վնասման հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, տան մեջ կոտրվել են ապակիները, գույքը, փլուզվել են միջսենյակային մի քանի պատ, պատերին և առաստաղին առաջացել են տարբեր չափի ճաքեր:    Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը, 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը:   Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նաև 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը, պարեկներ Մարիամ Կարապետյանն ու Վահե Մարտոյանը:   Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրգորյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ:

 

shamshyan.com