Ֆրանսիան Ուկրաինայից տարհանում է իր դիվանագետներին և նրանց ընտանիքներին։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի խորհրդարանի աղբյուրներին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայում առաքելություն իրականացնող որոշ աշխատակիցներ լքում են երկիրը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության կողմից իբր աճող սպառնալիքի։
Նույն պատճառով ԱՄՆ Պետդեպարտամենտը նախկինում հրահանգել էր Կիևում դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին լքել Ուկրաինան, ինչպես նաև թույլատրել էր դիվանագիտական առաքելության որոշ աշխատակիցների դա անել կամավոր։