ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի բանակը ժամանակակից սպառազինությամբ զինելու ծրագրեր կան

  ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի բանակը ժամանակակից սպառազինությամբ և զինտեխնիկայով զինելու հարցում օժանդակելու ամբողջական ծրագրեր կան։ Այս մասին Երևան-Մոսկվա տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Բորդյուժայի խոսքով՝ ծրագրի էությունն այն է, որ կազմակերպության պետությունները միաժամանակ իրենց զինված ուժերը և ուժային այլ կառույցներ համալրեն նույնանման զենքերով, նույն մակարդակի համակարգերով։ ՀԱՊԿ նախկին ղեկավարը հիշեցրել է, որ այդ գնումն իրականացվում է արտոնյալ գներով. ՀԱՊԿ շրջանակում համաձայնություն կա դաշնակիցներին զենք վաճառելու արտոնյալ ընթացակարգի մասին, իսկ Ռուսաստանը, փաստաթղթի շրջանակում, դաշնակիցներին ներքին գներով է վաճառում ամենաժամանակակից զինատեսակները։

Տաթև Ֆռանգյան

 factor.am