«Այո, մենք երեկ մասնակցել ենք Առողջապահության նախարարությունում կայացած քննարկմանը՝ մանկական բժշկական հաստատություններում երեխաների ստացիոնար բուժման պայմանների մասին:
Դա եղել է բազմակողմանի քննարկում՝ առողջապահության կազմակերպիչների, մանկական առողջապահական խոշոր կազմակերպությունների ղեկավարների եւ առողջապահական գերատեսչության մասնագետների միջեւ: Մենք, որպես մանկական առողջապահական կազմակերպիչներ և բժշկական հաստատությունների ղեկավարներ, կողմ ենք, որ հաստատվեն պացիենտներին հիվանդանոցներում անհարկի երկար պահելը կանխարգելող մեխանիզմներ, ինչը կբարելավի բուժական գործընթացի արդյունավետությունը:
Բայց մենք նաեւ պարտավոր ենք պաշտպանել այն պացիենտների իրավունքները, որոնք հիվանդանոցային երկարատեւ բուժման կարիք ունեն, նրանք չպետք է մերժվեն՝ ընկնելով համընդհանուր մոտեցման ազդեցության տակ:
Մենք ուրախ ենք, որ քննարկման մասնակից բոլոր կողմերը կիսեցին այս կարծիքը եւ հույս ունենք, որ քննարկված օպտիմալ մեխանիզմը, որը կվերջնականացվի նախարարության որոշմամբ, կզուգակցի պացիենտների՝ ստացիոնարում անհարկի երկար մնալը կանխարգելող եւ երկարատեւ բուժման կարիք ունեցողների իրավունքները պաշտպանող գաղափարները»: