Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության և քննչական բաժնի խմբերը, ովքեր նշված տան լոգարանում հայտնաբերել են տանտիրուհու՝ 70-ամյա Ալվարդ Քարամյանի մասնատված դին: Տան բակում էլ հայտնաբերվել են սպանվածի ոտքերը: Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, գիշերը սպանվածի ամուսինը՝ 77-ամյա Վրեժ Քարամյանը իրենց տանը սուր- կտրող գործիքներով առանձնակի դաժանությամբ սպանել և մասնատել է Ա. Քարամյանին: