Միրզոյանը և Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին

  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանը հրավիրվել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարությունից փոխանցեցին, որ ստացել են ֆորումին մասնակցելու հրավերը, և քննարկվում է միջոցառմանը նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության նպատակահարմարությունը։

Երկուշաբթի օրն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը։

Աղբյուրը՝ azatutyun.am