Վրաստանը շատ արժեքավոր գործընկեր է, ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին. Խավիեր Կոլոմինա. 1tv.ge

ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և նրա եվրատլանտյան ձգտումներին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, որով արձագում է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությանը։

«Վրաստանը շատ արժեքավոր գործընկեր է։ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և նրա եվրաատլանտյան ձգտումներին։ Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր ուղին և անվտանգության միջոցները՝ զերծ արտաքին միջամտությունից»,- գրել է Կոլոմինան։

 

1tv.ge