«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Նյարդերի գերագույն լարումով լսեցի Սերժի հարցազրույցը։Ինքը ցուկցվանգի մեջ է։Ինչ քայլ փորձում է անել,հարվածում է իրեն։Այս անգամ էլ փորձեց հակադարձել,բայց իր արդարացումները ծնեցին նորանոր հարցեր։Ինքը ընկել է իր ստերի ճահիճը ու չի կարողանում դուրս գալ ու շարունակում է նոր ստեր բստրել։Նյարդայնանում էր,երբ հաղորդավարը ակամա նշում էր հակասությունները։
Ինչքան էլ այս քանի օրը փորձել էին մոնտաժել ու խմբագրել,չէր ստացվել։Ավելին դարձել էր կարկատած խոսքերի բառակույտ,իսկը`գալուստավարի։
Ուրիշ բան հնարավոր էլ չի,քանի որ քսան տարվա հանցագործ բլեֆը արդեն բացահայտված է։