Ընկել է իր ստերի ճահիճը և չի կարողանում դուրս գալ. 20 տարվա հանցագործ բլեֆը բացահայտված է. Լյովա Եղիազարյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նյարդերի գերագույն լարումով լսեցի Սերժի հարցազրույցը։Ինքը ցուկցվանգի մեջ է։Ինչ քայլ փորձում է անել,հարվածում է իրեն։Այս անգամ էլ փորձեց հակադարձել,բայց իր արդարացումները ծնեցին նորանոր հարցեր։Ինքը ընկել է իր ստերի ճահիճը ու չի կարողանում դուրս գալ ու շարունակում է նոր ստեր բստրել։Նյարդայնանում էր,երբ հաղորդավարը ակամա նշում էր հակասությունները։

Ինչքան էլ այս քանի օրը փորձել էին մոնտաժել ու խմբագրել,չէր ստացվել։Ավելին դարձել էր կարկատած խոսքերի բառակույտ,իսկը`գալուստավարի։

Ուրիշ բան հնարավոր էլ չի,քանի որ քսան տարվա հանցագործ բլեֆը արդեն բացահայտված է։