Հայաստանում 16-30 տարեկան երիտասարդները կարող են ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալ. armlur

  ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 տարեկան երիտասարդները կամ նշված տարիքի երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար.

1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,
2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,
3. միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,
4. միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,
5. միջազգային ինտելեկտուալ մրցույթներ,
6. միջազգային ստարտափ ծրագրեր:

Ի դեպ, ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու համար միջոցառման մասնակիցները պետք է դիմում ներկայացնեն նախարարություն: