Մազլում Քոբանի․ «Թուրքիայի հարձակումն Այն Դիվարի և Դերիքի վրա պատերազմ հայտարարել է նշանակում»

  Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) «պատերազմի հայտարարում» է որակել Սիրիայի հյուսիսում իրենց ուժերի դեմ Թուրքիայի զինուժի իրականացրած ավիահարձակումը։ Նա այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում։

 «Թուրքիայի կողմից Այն Դիվարի և Դերիքի ռմբակոծության հետևանքով քաղաքացիական անձինք և մարտիկներ են զոհվել։ Բացի այդ խոցվել է հանրային ենթակառուցվածքը՝ այդ թվում մեկ ամբարտակ և էլեկտրակայան։ Այս հարձակումը պատերազմի հայտարարում է նշանակում, վտանգի է ենթարկում քաղաքացիական անձանց և խարխլում է մեր պայքարը Իսլամական պետության դեմ»,-նշել է Քոբանին և հավելել․

 «Քանի որ ահաբեկչական սպառնալիքը մեծանում է, Թուրքիայի կողմից նման հարձակումները կանխելու պատասխանատվությունն ընկնում է մեր կոալիցիոն գործընկերների վրա»։

  Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Ձմեռային արծիվ» գործողության շրջանակում ավիահարձակում է իրականացրել Իրաքի և Սիրիայի հյուսիսում՝ Դերիքի, Սինջարի և Քարաջաքի շրջաններում գտնվող «Քրդական բանվորական» կուսակցության (PKK), Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների (YPG) և «այլ ահաբեկչական տարրերի» դեմ։

 

ermenihaber.am