Զինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն:
Այսօր այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները, ինչից հետո վերջինս փախուստի է դիմել զորամասից:
«Եթե կպարզվի, որ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում վերջին ժամանակահատվածում նման խնդիրները», — նշեց փոխնախարարը:
Նա ասաց, թե ամբողջ ՊՆ-ն շահագրգռված է, որ պարզվի իրականությունը:
Հարցին՝ զինվորի գտնվելու վայրից տեղեկություն ունեն, Սարգսյանը դրական պատասխան տվեց:
Անդրադառնալով հունվարի 28-ին Բանակի տոնը չնշելուն. Սարգսյանը նկատեց՝ Բանակի օրը կորոնավիրուսի պատճառով ժամանակավոր առկախվել է:
Հարցին՝ այն երբ կնշվի, փոխնախարարը հստակ պատասխան չտվեց:
Դիտարկմանը՝ որ հասարակությունը կարծում է, թե ՊՆ-ն չի կարևորում բանակը, դրա համար էլ հանդիսավոր չնշվեց Բանակի օրը, Արման Սարգսյանն արձագանքեց.
Հարցին՝ ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը կամ ԳՇ-ն հունվարի 28-ին որևէ ուղերձ բանակի կազմավորման 30 ամյակի առթիվ չհղեցին, Արման Սարգսյանն ասաց. «Եթե հնարավորություն կլինի ԳՇ պետից կամ այլ պաշտոնյայից հետաքրքրվել, իրենց կարող եք տալ այս հարցը, բայց չեմ կարծում կորոնավիրուսն է պատճառը: Բայց ընդհանուր առմամբ պաշտպանության նախարարի կողմից լրատվություն է տարածվել: Նախարարություն կոլեգիայի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում ամփոովել է նախորդ տարվա կատարված աշխատանքները»: