41-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայկ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին Երևանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու փաստով։ Այդ օրը, ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Սարուխանյանը իր վարած Nissan մակնիշի ավտմեքենայով Տիտոգրադյան փողոցի 127/1 հասցեի մոտ վրաերթ իէ ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 68-ամյա Շողիկ Քալաշյանին և 86-ամյա Զինա Գրիգորյանին։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրարերթի ենթարկվածներին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։  Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչր հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Վահե Մելիքյանն ու Լայերտ Հայրապետյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։  

 

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

shamshyan.com