Մարտի 15-ից հանրային սննդի փակ և բացօթյա օբյեկտներում կարգելվի ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը

 2022 թվականի մարտի 15-ից կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում:

Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը կարգելվի ինչպես փակ, այնպես էլ՝ բացօթյա սննդի կետերում՝ ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ: