Արդեն 4 տարի է՝ ես կին չունեմ, իսկ հետիոտնին վրաերթի ենթարկած անձն իմ ընկերն է. Մարտիրոսյանը հերքում է շրջանառվող լուրը

 Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Երեւանում երգիչ Արա Մարտիրոսյանի կինը վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ավելի ուշ շրջանառվող լուրերին է անդրադարձել Արա Մարտիրոսյանն ու նշել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ավելին՝ երգիչը նշել է, որ արդեն 4 տարի է՝ կին չունի: Իսկ ինչ վերաբերում է հետիոտնին վրաերթի ենթարկած կնոջը, Մարտիրոսյանը հայտնել է, որ նա իր ընկերն ու աշխատակիցն է:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երեւանում վրաերթ էր տեղի ունեցել: 33-ամյա Լ. Գ.-ն իր վարած «Նիսան Մուռանո» մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտն Էլիզա Ե.-ին։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն: Վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

 

armtimes.com