Թուրքիայի Սաքարյա շրջանում հարսանյաց արարողության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել։ Հարսանյաց սրահը վերածվել է կռվի դաշտի։
Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապ օգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։
Սոցցանցերում լայն տարածում են գտել բջջային հեռախոսներով տեսաձայնագրված աթոռակռվի տեսարանները։
Կռվի պատճառն այն է եղել, որ փեսայի և հարսի բարեկամների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է աթոռակռվի։ Սրահում բոլոր աթոռները նետել են միմյանց ուղղությամբ։ Մեկ այլ պնդման համաձայն՝ ծեծկռտուքն առաջացել է նշանադրության ժամանակ զարդերի հետ կապված վիճաբանության հետևանքով։
Նշվում է, որ ամուսնացած զույգը պատրաստվում է դատի տալ իր հարազատներին՝ իրենց օրը մղձավանջի վերածելու համար։