Երեւանի քաղաքապետարանը օրինական է ճանաչել «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի ինքնակամ կառույցը: Որոշումը հրապարակված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Նշված է, որ որոշման ընդունման օրվանից՝ 60-օրյա ժամկետում, ՓԲԸ-ն Երեւան քաղաքի բյուջեի հաշվին պետք է փոխանցի 228 միլիոն 654 հազար 633 դրամ օրինականացման վճար:
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրված է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի վրա, կատարման հսկողությունը՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ «Հայկական ժամանակ»-ը գրել էր Երեւանի Պարոնյան փողոցի 40 հասցեում՝ սեփականության իրավունքով «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ին պատկանող հողամասում, 15823.85 քառ. մետր ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույց է հայտնվել:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. armtimes.com