Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ութ հայ ռազմագերու. infoteka24

Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ութ հայ ռազմագերու։ Այս մասին հայտնում է Infoteka 24-ը։

Փաստը հաստատել է  Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական ​​հանձնաժողովը, հաղորդում են լրատվամիջոցները։  

Զինծառայողների մի մասը գերեվարվել էին նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։

«Դրա դիմաց հայկական կողմը պետք է ադրբեջանական կողմին տեղեկատվություն տրամադրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ զոհված և, հավանաբար, զանգվածային գերեզմաններում թաղված ադրբեջանցի զինվորականների և խաղաղ բնակիչների մասին, ինչպես նաև հայտնի նման զանգվածային գերեզմանների գտնվելու վայրը»,- ասել են ադրբեջանական պետական մարմնից։