Հայաստանի ոստիկանությունը հանրային քննարկման է դրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանության կողմից հսկողությունը կիրականացվի նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ։ Ավելին, հանցագործության կատարման ռիսկի բարձր գոտում գտնվող անձինք, ինչպես նաև ռեցիդիվիստները պետք է ոտքին կրեն GPS-ով հետևող սարքավորում՝ բրասլետի տեսքով։
Այս սարքի միջոցով ոստիկանությունը կարող է ուղիղ կերպով խոսել իրավախախտի հետ՝ տեղադրված բարձրախոսով։ Եթե բռնարարը դուրս է գալիս օրենքով սահմանված տարածքից և փորձում հասնել զոհի տարածք, ապա սարքավորումը ազդանշան է տալիս և զոհին, և ոստիկանությանը։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանությունն ուսումնասիրել է միջազգային փորձն այս ոլորտում, և պարզել, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկան: Ֆրանսիայում, Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում նման հսկողության համակարգերի կիրառությունը արդեն իսկ արդարացրել է իրեն: Իսպանիայում այսպիսի համակարգ գործում է 2009 թվականից, Վրաստանում այն գործում է 2017 թվականից, ներկայումս այն ներդրվում է նաև Ուկրաինայում:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. armlur